1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Վթար, վեճ և կրակոց Աբովյանի Երևանյան փողոցում

Հունվարի 14-ին, ժամը 20.09-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում վթար է եղել, և վարորդներից մեկը ատրճանակից կրակել է:
Դեպքի վայր օպերատիվ խումբ է մեկնել: Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 20-ի սահմաններում Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «Քրայսլեր» մակնիշի մեքենաներ, ինչի հետևանքով վարորդների միջև վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում էլ «Քրայսլերի» վարորդը ձեռքով խփել է «Օպելի» վարորդին, ապա ատրճանակից օդ է կրակել:
«Օպելի» 33-ամյա և «Քրայսլերի» 37-ամյա վարորդները ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժին:
Դեպքի առթիվ Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ ժամը 22.10-ին բաժին է ներկայացել Կամարիս գյուղի 29-ամյա մի բնակիչ և ներկայացրել «Ekol» տեսակի ատրճանակ, որի պահեստատուփում կար 9 մմ տրամաչափի մեկ փամփուշտ և նույն տրամաչափի մեկ փամփուշտ էլ՝ փամփշտանոցում: Նա հայտնել է, որ դրանք իրեն տվել է «Քրայսլերի» վարորդը:
Քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, խուզարկվել է կամարիսցի վարորդի «Քրայսլերը»: Հայտնաբերվել է հանցագործության գործիք ատրճանակը, որի փամփշտանոցում և պահեստատուփում առկա էր մեկական փամփուշտ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:
Քրեական վարույթը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: