Մահվան ելքով վթար Արագածի փողոցում
26.01.2023 10:51
ՃՏ պատահարներ
Հունվարի 25-ին, ժամը 20.00-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արագածի փողոցում բախվել է հյուրանոցի պատին: Վարորդը՝ 22-ամյա Հայկ Բալեյանը, տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Կատարվում է նախաքննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: