Վթար Արշակունյաց պողոտայում. 1 զոհ, 1 վիրավոր
10.12.2020 11:56
ՃՏ պատահարներ
Դեկտեմբերի 9-ին, ժամը 09.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «Լեքսուս» և «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետև «Լեքսուսը» բախվել է կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի. «Լեքսուսի» 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ «ՎԱԶ-21703-ի» 52-ամյա վարորդ Հովհաննես Հովհաննիսյանը հիվանդանոցի ճանապարհին մահացել է: Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: