ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վիճաբանողները` «Մերսեդես»-ում

Մարտի 25-ին, ժամը 22.57-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Ա. Խաչատրյան և Վ. Փափազյան փողոցների խաչմերուկում վիճաբանություն է:
Նշված վայր մեկնած ոստիկանության ծառայողներին մի քաղաքացի հայտնել է, որ մոտակայքում կայանված «Մերսեդես Բենց Ց 180» մակնիշի ավտոմեքենայի սրահում նստած երեք երիտասարդները վիճաբանում էին:
Ոստիկանություն բերման ենթարկվածները` 1984 թ. ծնված Մանուկ Կ.-ն, 1987 թ. ծնված Գրիգոր Դ.-ն և 1987 թ. ծնված Սամվել Հ.-ն, բացատրություններ են տվել, ըստ որոնց` վիճաբանության ժամանակ Մանուկ Կ.-ն և Գրիգոր Դ.-ն ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իրար` դեմքի և մարմնի տարբեր մասերում պատճառելով վնասվածքներ:
Մանուկ Կ.-ն և Գրիգոր Դ.-ն հրաժարվել են հաղորդում տալուց և դատաբժշկական փորձաքննության ենթարկվելուց:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: