ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վիճաբանության ժամանակ բռունցքով հարվածել է իր աչքին

Մայիսի 2-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ երեկ, ժամը 12.00-ին, Նոր Խարբերդի ամառանոցներում Արմենի տղաները ծեծել են Մուրադին, ով գտնվում է ծանր վիճակում:
Մեկնած օպերատիվ խմբին, ժամը 14.00-ին, 1973 թ. ծնված Մուրադ Բ.-ն հաղորդում է տվել, որ մայիսի 1-ի ժամը 23.30-ին, Նոր Խարբերդի Ա/Ը տանող ճանապարհի կամրջի մոտ, վիճաբանության ժամանակ, 1967 թ. ծնված Արմեն Հ.-ն բռունցքով հարվածել է իր աչքին` պատճառելով վնասվածք:
Նշանակվել է ԴԲՓ:
Մայիսի 2-ին, ժամը 14.05-ին, Արմեն Հ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: