Վիճաբանության ժամանակ հարվածել է և հափշտակելով հեռախոսը` դիմել փախուստի
18.01.2014 14:20
Մարմնական վնասվածք
Հունվարի 16-ին, ժամը 14.30-ին, 1981 թ. ծնված Կարեն Գ.-ից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 10.30-ի սահմաններում, Տիգրան Մեծի պողոտայում գտնվող հրապարակում, վիճաբանության ժամանակ, 1981 թ. ծնված Վարդգես Ա.-ն ոտքով հարվածել է իր սրունքին և բացահայտ հափշտակելով բջջային հեռախոսը` դիմել փախուստի:
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ Վարդգես Ա.-ն ներկայացել է բաժին և ներկայացրել բջջային հեռախոսը:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: