ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վիճաբանության ժամանակ հրացանից կրակոցներ արձակողը ձերբակալվել է

Մայիսի 29-ին, ժամը 01.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ավանի 7-րդ փողոցից հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1989 թ. ծնված Արտյոմ Ա.-ն և 1998 թ. ծնված Ռոբերտ Հ.-ն, ովքեր, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չեն եղել բացատրություն տալու:
Դեպքի վայրի զննությամբ՝ Ավանի 7-րդ փողոցի թիվ 115 տան դիմաց, հայտնաբերվել է որսորդական հրացանի երկու կրակված պարկուճ  և արնանման հետքեր:
Պարզվել է, որ նշված վայրում, վիճաբանության ընթացքում, իրեն պատկանող որսորդականից հրացանից կրակոց է արձակել 1985 թ. ծնված Գևորգ. Հ.-ն, որը բերման է ենթարկվել Նոր Նորքի բաժին և ներկայացրել «Բեկաս-ԱԿ12» տիպի որսորդական հրացանը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Գևորգ Հ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: