Վիճաբանության ժամանակ վնասել են ավտոմեքենայի դուռը
Մայիսի 15-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Մոսկովյան փողոցի թիվ 15 հասցեից, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 1984 թ. ծնված Մամիկոն Ս.-ին:
Նույն օրը, ժամը 18.00-ին, 1982 թ. ծնված Տիգրան Պ.-ն հաղորդում է տվել, որ ժամը 13.30-ին իր ծանոթ Մամիկոն Ս.-ն նշված հասցեի մոտ, վիճաբանության ժամանակ, բռունցքով հարվածել է իր դեմքին` պատճառելով վնասվածք:
Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ վերջիններս վիճաբանության ժամանակ պատահաբար վնասել են 1955 թ. ծնված Լյովա Թ.-ին պատկանող «ԳԱԶ-26» մակնիշի ավտոմեքենայի դուռը` պատճառելով 40.000 դրամի նյութական վնաս:
Նշանակվել են դատաբժշկական և ապրանքագիտական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: