ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վիճաբանության ընթացքում դանակով վնասվածք է պատճառել քեռուն

Ապրիլի 17-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է ներկայացել 63-ամյա մի տղամարդ և հայտնել, որ Գ.Չաուշի հրապարակում գտնվող ավտոպահեստամասերի խանութում Մխոն դանակով հարվածել է իրեն և պատճառել մարմնական վնասվածք, ինչի հետևանքով ինքը տեղափոխվել է հիվանդանոց: Ժամը 21.00-ին հիվանդանոցից ևս բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ նստատեղի կտրած-ծակած արտաքին արյունահոսությամբ վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել հիշյալ տղամարդը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ ժամը 19.00-ին Մազմանյան փողոցում գտնվող ավտոպահեստամասերի խանութում 1979 թ. ծնված Միքայել Ղ.-ն գումարային հարցերի շուրջ վիճաբանել է քեռու հետ, որի ընթացքում դանակով մեկ անգամ հարվածել է նրա նստատեղին՝ պատճառելով վնասվածք:
Ժամը 21.10-ին Միքայել Ղ.-ն Մազմանյան փողոցից բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն:
Նշանակվել է ԴԲՓ:
Դանակն առգրավված է:
Կատարվում է քննություն:


***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: