Վիճաբանություն՝ դանակահարությամբ
Հոկտեմբերի 14-ին, ժամը 20.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մի տղամարդ, որը վնասվածքի ստացման հանգամանքները չի հայտնել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հիշյալ տղամարդը 1985 թ. ծնված Հրանտ Պ.-ն է, որը, ըստ բժշկի տեղեկանքի՝ ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Հոկտեմբերի 15-ին, ժամը 02.00-ին, 1956 թ. ծնված Վարազդատ Պ.-ն հաղորդում է տվել, որ հոկտեմբերի 14-ին, ժամը 20.00-ին, Զաքյան փողոցի թիվ 8 շենքի բակում, վիճաբանության ժամանակ, որդուն` Հրանտ Պ.-ին, դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է հորեղբոր որդին` 1965 թ. ծնված Ռուբեն Պ.-ն:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: