ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վիճաբանություն «Զվարթնոց» օդանավակայանում՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

Մարտի 9-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 04.30-ի սահմաններում Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո 4 քաղաքացիներ վիճաբանել, հայհոյել և բռունցքներով հարվածներ են հասցրել միմյանց:
 Նշված քաղաքացիները բերման են ենթարկվել բաժին, որտեղ պարզվել է, որ նրանցից երեքը` 1992 թ. ծնված Շահեն Գ.-ն, 1988 թ. ծնված Մարգար Ա.-ն և 1969 թ. ծնված Արտակ Ա.-ն, Մոսկվա-Երևան չվերթի ուղևորներ են, իսկ 1980 թ. ծնված  Հայկ Հ.-ն Շահեն Գ.-ին դիմավորելու եկած ազգականն է:
 Նշված 4 անձինք մարմնական վնասվածքներ են ստացել: 
 Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
 Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: