ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վիճաբանություն Արթիկում

Նոյեմբերի 20-ին, ժամը 15.30-ին,  ոստիկանության Արթիկի բաժնում 1956 թ. ծնված  Շոթա Խ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Անկախության փողոցի թիվ 24 հասցեի դիմաց,  անծանոթ մի  քաղաքացի վիճաբանել է իր և որդու՝ Վահագն Խ.-ի հետ, ձեռքերով և ոտքերով հարվածել իրենց ու մարմնի տարբեր մասերում պատճառել վնասվածքներ:
Շոթա և Վահագն Խ.-երին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Պարզվել է, որ Շոթա և Վահագն Խ.-երի հետ վիճաբանել և նրանց մարմնական վնասվածքներ են պատճառել եղբայրներ`  1989 թ. ծնված Նարեկ Ճ.-ն և 1980 թ. ծնված Գարիկ Ճ.-ն:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: