ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վիճաբանություն, դանակի հարվածներ, հիվանդանոց…

Դեկտեմբերի 23-ին, ժամը 19.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ձեռքի և ոտքի կտրած-ծակած վերքերով ու քթի սալջարդով իրենց մոտ է ընդունվել 1992 թ. ծնված Արամ Գ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, Մրգանուշ-Կանաչուտ գյուղամիջյան ճանապարհին, կենցաղային հարցի շուրջ վիճաբանության ժամանակ, Արամ Գ.-ին դանակով հարվածել է նրա մորաքրոջ որդին` 1989 թ. ծնված Գագիկ Մ.-ն:
Գագիկ Մ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: