ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վիճաբանություն դպրոցի խաղահրապարակում

Հունվարի 28-ին, ժամը 18.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացել, որ գլխուղեղի վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 2000 թ. ծնված Արամ Մ.-ն, որը հայտնել էր, որ Երևանի Մարգարյան փողոցի թիվ 27 շենքի դիմաց վայր է ընկել:
Պարզվել էր, որ նույն օրը, ժամը 17.30-ին, Երևանի Մարգարյան փողոցում գտնվող դպրոցի խաղահրապարակում անհայտ անձը վիճաբանել է Արամ Մ.-ի և նրա ընկերոջ` 1997 թ. ծնված Հայկ Մ.-ի հետ, որի ժամանակ բռունցքով հարվածել է Հայկ Մ.-ի ծնոտին:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արամ Մ.-ին մարմնական վնասվածքներ է պատճառել 1999 թ. ծնված Հարություն Ա.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ներկայացել է բաժին և հայտնել, որ հիշյալ վիճաբանության ժամանակ ինքը ձեռքով ու փայտով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել Արամ Մ.-ին:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: