ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վիճաբանություն խաչմերուկում

Օգոստոսի 6-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ՊՊԾ ոստիկանության գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Երևանի Հ. Քոչարի և Ռիգայի փողոցների խաչմերուկի մոտից, միմյանց հետ վիճաբանելու կասկածանքով, ոստիկանության բաժին են բերել 1980 թ. ծնված Ժիրայր Գ.-ին և 1960 թ. ծնված Աբրահամ Դ.-ին: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.25-ին, վիճաբանության ժամանակ, Ժիրայր Գ.-ն և Աբրահամ Դ.-ն ձեռքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց դեմքին` պատճառելով վնասվածքներ:
Ժիրայր Գ.-ն և Աբրահամ Դ.-ն հրաժարվել են հաղորդում տալուց: 
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: