ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վիճաբանություն կամրջի վրա

Նոյեմբերի 27-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության ծառայողները Երևանի բուսաբանական այգու հարակից կամրջի վրայից, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 1989 թ. ծնված Անդրանիկ Ք.-ին, 1984 թ. ծնված Բագրատ Կ.-ին, 1969 թ. ծնված Գագիկ Գ.-ին և 1985 թ. ծնված Մինաս Հ.-ին:  Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.30-ին նշված կամրջի վրա  Անդրանիկ Ք.-ն և Բագրատ Կ.-ն վիճաբանել են Գագիկ Գ.-ի և Մինաս Հ.-ի հետ, որի ընթացքում Բագրատ Կ.-ն բռունցքով մեկ անգամ հարվածել է Գագիկ Գ.-ի դեմքին, որից հետո` Մինաս Հ.-ի աչքին և պատճառել վնասվածքներ: 
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 
Կատարվում է հետաքննություն:
 
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: