ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վիճաբանություն` հետևանքներով

Նոյեմբերի 27-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Տարոնի բաժին  է դիմել 1979 թ. ծնված Նոնա Խ.-ն և  հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 08.15-ի սահմաններում, Վարդանանց փողոցի տնակային ավանում, վիճաբանության ժամանակ, 1992 թ. ծնված Էրիկ Ս.-ն քարով հարվածել է իր ձեռքին և պատճառել վնասվածք, բացի այդ,  փայտե մահակով դիտավորությամբ կոտրել է իր ծանոթ, 1990 թ. ծնված Մուշեղ Ք.-ի «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենայի ապակիները և պոկել պետհամարանիշերը`  վերջինիս պատճառելով 100.000 դրամի նյութական վնաս:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննության:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: