ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վիճաբանություն Պյատիգորսկ-Երևան երթուղու միկրոավտոբուսում

Հուլիսի 14-ին, ժամը 13.22-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սպիտակ-Երևան ճանապարհի 10-րդ կ/մ-ին վիճաբանություն է տեղի ունենում: 
Նույն օրը, ժամը 16.30-ին, 1964 թ. ծնված Արտաշես Ե.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել, որ Ջրաշեն գյուղի մոտ, Պյատիգորսկ-Երևան երթուղու միկրոավտոբուսում, նստելու տեղի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ, 1955 թ. ծնված Նոդարիկ Դ.-ն և Ջրաշեն գյուղի բնակիչներ՝ 1955 թ. ծնված Յուրիկ Մ.-ն և 1966 թ. ծնված Ազատ Դ.-ն ձեռքերով հարվածներ են հասցրել իրեն և իր երկու որդիներին՝ պատճառել մարմնական վնասվածքներ:
Տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: