Վիճաբանություն սրճարանում
03.10.2014 11:28
Մարմնական վնասվածք
Սեպտեմբերի 29-ին, ժամը 23.50-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մաշտոցի պողոտայում գտնվող սրճարաններից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հաճախորդը ծեծել է 1990 թ. ծնված Արման Կ.-ին:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրան մարմնական վնասվածքները պատճառել են 1993 թ. ծնված Գրիգոր Թ.-ն և 1985 թ. ծնված Գրիգոր Բ.-ն, որոնք բացատրական աշխատանքների շնորհիվ 2 օր անց ներկայացել են բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: