ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Վիճաբանություն Վանաձորի Հալաբյան փողոցում

Հունիսի 28-ին, ժամը 13.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխուղեղի ցնցում, ձախ ակնակապիճի սալջարդ այրունազեղումով, գլխի գագաթային շրջանի սալջարդ, ձախ այտոսկրի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ  բուժօգնության է դիմել 1996 թ. ծնված Կարապետ Պ.-ն և հայտնել, որ նշված վնասվածքները ստացել է հունիսի 26-ին Հալաբյան փողացում ծեծի ենթարկվելու հետևանքով:
Մեկնած օպերատիվ խմբին  Կարապետ Պ.-ն հաղորդում է տվել, որ վնասվածքները  ստացել է հունիսի 26-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Վանաձորի Հալաբյան փողոցի սկզբնամասում գտնվող բենզալցակայանի մոտ վիճաբանության ժամանակ անհայտ 4 անձանց կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով:
Կարապետ Պ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 21.00-ին, պարզվել է, որ Կարապետ Պ.-ին վնասվածքները պատճառել է 1997 թ. ծնված Գառնիկ Պ.-ն:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: