ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վիճաբանություն Քասախի գերեզմանատանը

Նոյեմբերի 13-ին,  ժամը 01.45-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ  իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Քասախ գյուղի գերեզմանատանը հարձակվել են իր վրա և ծեծել:  
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 01.30-ի սահմաններում, Քասախ գյուղի գերեզմանատան ճանապարհին, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, նույն գյուղի բնակիչներ ոմն Վաղո և Նորո ծեծի են ենթարկել 1987 թ. ծնված Վիգեն Դ.-ին` դեմքի և մարմնի տարբեր մասերում պատճառելով վնասվածքներ:
Վիգեն Դ.-ն նույն օրը, ժամը 02.00-ին, հրավիրվել է բաժին և նրանից ընդունվել է հաղորդում:  
Վիգեն Դ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: