Վիճաբանություն և դատաբժշկական փորձաքննություն
Դեկտեմբերի 22-ին, ժամը 18.45-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Բերդավան գյուղում ոմն Արթուր և Արմեն ծեծի են ենթարկել 1985 թ. ծնված Տիգրան Մ.-ին և տարել հեռախոսը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Արմենը 1977 թ. ծնված Արմեն Մ.-ն է, որը, ըստ տուժողի հայտարարության, իրենից վերցրել է իր բջջային հեռախոսը, որից հետո Արթուրի ներկայությամբ վիճաբանության է բռնվել իր հետ, ձեռքով և ոտքով հարվածել դեմքին` քթի մասում պատճառելով վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արթուրի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: