ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վիճաբանություն և վնասվածքներ

Մայիսի 21-ին, ժամը 23.00-ին, հիվանդանոցից  ոստիկանության Սևանի  բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով Լճաշեն գյուղից   բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա Մհեր Մ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, Լճաշեի ճանապարհին, վիճաբանության ժամանակ, 1991 թ. ծնված Մելիք Ղ.-ն սուր-կտրող-ծակող գործիքով հարվածել է Մհեր Մ.-ին և պատճառել  վնասվածքներ:
Մհեր Մ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Մելիք Ղ.-ն  բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: