ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վիճաբանություն և քթոսկրի կոտրվածք

Դեկտեմբերի 19-ին, ժամը 16.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել 1988 թ. ծնված Արամ Մ.-ն, որը հայտնել է, որ աշխատավայրում հարված է ստացել:
Նույն օրը, ժամը 17.20-ին, Արամ Մ.-ն «քթոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Դեկտեմբերի 20-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ դեկտեմբերի 19-ի, ժամը 15.00-ին, Արամ Մ.-ն աշխատանքի վայրում վիճաբանել է 1973 թ. ծնված Արտեմ Հ.-ի հետ, որի ժամանակ վերջինս բռունցքով հարվածել է Արամ Մ.-ի դեմքին` պատճառելով վնասվածք:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: