Վիճաբանություն Խանջյան փողոցում
Նոյեմբերի 5-ին, ժամը 16.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի, ձախ ազդրի վերին երրորդականի, պոչուկի ձախ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 2000 թ. ծնված Համլետ Ն.-ն:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.00-ին, Խանջյան փողոցի թիվ 9 հասցեի դիմաց Համլետ Ն.-ն, 2001 թ. ծնված Դերենիկ Մ.-ն, 2001 թ. ծնված Ալբերտ Ս.-ն, 2000 թ. ծնված Արթուր Ա.-ն, 2001 թ. ծնված Նաիրի Ս.-ն և 2001 թ. ծնված Կարեն Ս.-ն վիճաբանել են 2000 թ. ծնված Նարեկ Կ.-ի, 2000 թ. ծնված Լևոն Ս.-ի, 2000 թ. ծնված Կամո Կ.-ի հետ, ինչի ընթացքում Նարեկ Կ.-ն իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Համլետ Ն.-ին:
Նարեկ Կ.-ն ձերբակալվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք հանդիսացող սուր կտրող-ծակող գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: