1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից 2023 թ. 1-ին եռամսյակի ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրություն

ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչության  կողմից 2023 թ. 1-ին եռամսյակի ընթացքում իրականացված  աշխատանքների ամփոփ վիճակագրություն

2023 թ. 1-ին եռամսյակի ընթացքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 257 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:
Կատարված ծառայողական քննությունների արդյունքներով ՆԳՆ ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 68 կարգապահական տույժեր, այդ թվում՝
- հայտարարվել է «Նկատողություն»` 51,
- հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 14,
- պաշտոնային դրույքաչափն իջեցվել է մինչև 3 ամիս ժամանակով՝ 1,
- պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով՝ 2։

ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել և նախաքննական մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննությունների 17 նյութեր: Դրանցից՝
-3-ով նյութերը քննարկման փուլում են,
-14-ով նախաձեռնվել են 21 քրեական վարույթներ, որոնք նախաքննության փուլում են։

2023 թ. 1-ին եռամսյակի ընթացքում ՆԳՆ ոստիկանությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 1 նիստ, որի ընթացքում քննարկվել է ոստիկանության 2 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 2 նյութ: Քննարկման արդյունքներով ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամաններով ոստիկանության 2 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր, մասնավորապես՝ 1 ծառայողի հայտարարվել է «Նկատողություն», 1 ծառայողի՝ «Խիստ նկատողություն»։