ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից 2020 թ. 1-ին կիսամյակի ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրություն
2020 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 459 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:
Կատարված ծառայողական քննությունների արդյունքներով` ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 118 կարգապահական տույժեր, այդ թվում՝
- հայտարարվել է «Նկատողություն»` 65,
- հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 35,
- պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով՝ 4,
- կոչումն իջեցվել է մեկ աստիճանով՝ 1,
- ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 13:
Կարգապահական տույժ է կիրառվել նաև քաղաքացիական հատուկ ծառայության 4 ծառայողի նկատմամբ (1-ին հայտարարվել է «Նկատողություն», 1-ին՝ «Խիստ նկատողություն», 1-ն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և 1 քաղաքացիական աշխատանք կատարող անձի նկատմամբ հայտարարվել է «Նկատողություն»):
ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել և նախաքննական մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննությունների 19 նյութեր: Դրանցից.
- 1-ը քննարկման փուլում է,
- 3-ով քրեական գործ հարուցելը մերժվել է,
- 15-ով հարուցվել են քրեական գործեր, որոնցից
• 7-ը նախաքննության փուլում են,
• 1-ը միացվել է նախկինում հարուցված քրեական գործին,
• 4-ը կարճվել են արդարացնող հիմքերով,
• 3-ն ուղարկվել են դատարան և դատաքննության փուլում են։
2020 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 2 նիստ, որոնց ընթացքում քննարկվել է ոստիկանության 10 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 10 նյութ:
Կարգապահական հանձնաժողովի միջնորդությամբ` ՀՀ ոստիկանության պետի հրամաններով ոստիկանության 10 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր, մասնավորապես՝ 2 ծառայողի հայտարարվել է «Խիստ նկատողություն», 8-ն ազատվել են ՀՀ ոստիկանությունում ծառայությունից: