ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից 2023 թ. 1-ին կիսամյակում իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրություն
2023 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 350 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:
Կատարված ծառայողական քննությունների արդյունքներով ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 92 կարգապահական տույժեր, այդ թվում՝
- հայտարարվել է «Նկատողություն»` 67,
- հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 20,
- պաշտոնային դրույքաչափն իջեցվել է մինչև 3 ամիս ժամանակով՝ 1,
- պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով՝ 3,
- ազատվել է ոստիկանությունում ծառայությունից` 1:
ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել և նախաքննական մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննությունների 29 նյութեր: Դրանցից
- 4-ով նյութերը քննարկման փուլում են,
- 25 նյութերի շրջանակներում նախաձեռնվել են 37 քրեական վարույթներ։
2023 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՆԳՆ ոստիկանությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 2 նիստ, որի ընթացքում քննարկվել է ոստիկանության 4 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 4 նյութ:
Քննարկման արդյունքներով ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամաններով ոստիկանության 4 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր, մասնավորապես՝ 1 ծառայողի հայտարարվել է «Նկատողություն», 2 ծառայողի՝ «Խիստ նկատողություն», իսկ 1-ն ազատվել է ոստիկանությունում ծառայությունից: