ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վիճաբանության ժամանակ դանակահարել էր 20-ամյա զարմիկին

Վիճաբանության ժամանակ դանակահարել էր 20-ամյա զարմիկին

Հունվարի 6-ին, կեսգիշերն անց, ՆԳՆ Սյունիքի օպերատիվ կառավարման կենտրոն «Սիսիան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ:
ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Սիսիանի բաժնի ծառայողները պարզել են, որ հունվարի 5-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Սիսիան քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նույն տան 39-ամյա բնակիչը դանակով խփել և մարմնական վնասվածք է պատճառել համատեղ բնակվող 20-ամյա զարմիկին:
39-ամյա տղամարդը ոստիկանության Սիսիանի բաժնում ներկայացրել է խոստովանական դիմում: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Սիսիանի քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: