Վիճաբանություն, ծեծ, վնասվածքներ
12.05.2015 09:14
Մարմնական վնասվածք
Ոստիկանության Արթիկի բաժնում 1976 թ. ծնված Անահիտ Մ.-ն հաղորդում է տվել, որ մայիսի 9-ին, ժամը 15.30-ի սահմաններում, 1980 թ. ծնված Համլետ Պ.-ն և 1997 թ. ծնված Արթուր Կ.-ն տան դիմաց վիճաբանել և ծեծի են ենթարկել իր ամուսնուն`1974 թ. ծնված Հայկ Մ.-ին, ու գլխի մասում պատճառել վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: