ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք պատճառողին հայտնաբերեցին

Ապրիլի 14-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Արտաշատ քաղաքի շուկայի տարածքից, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Գեղամ Հ.-ին:
Պարզվել է, որ նա ապրիլի 10-ին, ժամը 24.00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում, վիճաբանության ժամանակ, ձեռքով հարվածել է 1988 թ. ծնված Սոս Գ.-ի դեմքին և պատճառել վնասվածք:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: