Վճարիր հարկերը և հանգիստ ապրիր...
11.12.2013 11:25
Հետախուզվողի հայտնաբերում
Դեկտեմբերի 10-ին, ժամը 22.20-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Դ. Անհաղթի փողոցի թիվ 10 շենքի մոտից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Էդգար Խ.-ին, որը հոկտեմբերի 20-ից հետախուզվում էր հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: