ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԱՌԿԱ ՎՃԱՐՈՎԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ` 2022/2023 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի՝ 2022/2023 ուսումնական տարվա ընդունելության համար սահմանվել է «Իրավագիտություն» մասնագիտությամբ բակալավրի կրթական ծրագրով առկա վճարովի ուսուցման (առանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքի) 75 տեղ:
Ուսման տևողությունը 4 տարի է, կիսամյակային վարձավճարը՝ 300 000 դրամ: Ընդունելության մրցույթը հաջողությամբ անցած դիմորդների հետ մինչև նրանց որպես 1-ին կուրսի սովորողներ հրամանագրելը կնքվում է պայմանագիր, որի տեքստին դիմորդները ծանոթանում են մինչև փաստաթղթերը հանձնելը: Ուսումնական պլանով նախատեսված ողջ դասընթացը և ամփոփիչ ատեստավորումն անցած շրջանավարտներին շնորհվում է «Իրավագիտություն» մասնագիտությամբ իրավագիտության բակալավրի աստիճան և տրվում պետական նմուշի դիպլոմ:
1. Բակալավրի կրթական ծրագրով առկա վճարովի ուսուցմամբ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետ ընդունվելու համար կարող են դիմել առնվազն միջնակարգ կրթություն ունեցող անձինք:
2. Դիմորդը ՀՀ ոստիկանության կրթահամալիր է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
- անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ` անձնագիր, 16 տարին լրացած չլինելու դեպքում` ծննդյան վկայական, ՀՀ ոստիկանության մարմինների կողմից ժամանակավորապես տրված` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ (բնօրինակ և պատճեն),
- կրթության մասին վկայական` դիպլոմ կամ միջնակարգ կրթության ատեստատ,
- դիմում,
- զինակոչիկի կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ և զինվորական կոմիuարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու մաuին (արական սեռի դիմորդների համար),
- ընդհանուր մրցույթում արտոնությունից օգտվելու իրավունք վերապահող փաստաթղթեր (բնօրինակ և պատճեն),
- 3 x 4 սմ չափսի 4 լուսանկար:
3. Դիմորդներն ընդունելության քննություններ են հանձնում մրցութային երկու առարկաներից`
- հայոց լեզու (թելադրություն),
- հայոց պատմություն (թեստ):
4. Դիմորդն իր ցանկությամբ կարող է հանձնել միայն «Հայոց լեզու» առարկայի քննությունը` 2-րդ կետում նշված փաստաթղթերի հետ ներկայացնելով նաև «Հայոց պատմություն» առարկայի միասնական քննությունը հանձնելու վերաբերյալ «Գնահատման և թեuտավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված վկայագիրը (բնօրինակը):
5. Ընդունելության քննությունները գնահատվում են 20 միավորային համակարգով: Դրական են համարվում 8 և բարձր միավորները: 7,5 միավորը հավաuարեցվում է 8 միավորի` ապահովելով դիմորդի դրական միավորը:
6. Ընդունելության քննությունների կազմակերպման, անցկացման և ընթացքի վերահսկման նպատակով ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի հրամանով ստեղծված ընդունող հանձնաժողովը հաստատում է առարկայական հանձնաժողովների կազմերը, ընդունելության քննությունների անցկացման ժամանակացույցը և կարգը, կազմակերպում է մրցույթի անցկացումը:
7. Անհարգելի պատճառով քննությանը չներկայացած կամ անբավարար գնահատական ստացած դիմորդները զրկվում են հաջորդ քննությանը մասնակցելու իրավունքից:
8. Հարգելի պատճառով (փաստաթղթերով հաստատված) որևէ առարկայի քննությանը չներկայացած դիմորդներին թույլատրվում է հանձնել այն, եթե քննությունները հանձնելու ժամանակացույցով տվյալ առարկայի քննությունները չեն ավարտվել:
9. Ընդունող հանձնաժողովն իրավունք ունի ծածկագրից օգտվող կամ քննության նորմալ ընթացքը խանգարող դիմորդին զրկել քննություններին մասնակցելու իրավունքից:
10. Քննության գնահատականը դիմորդին հայտնվում է քննության հաջորդ օրը` ոչ ուշ, քան ժամը 16.00-ն: Դիմորդն իրավունք ունի քննության գնահատականը բողոքարկել ընդունող հանձնաժողովի նախագահին` գնահատականը հայտնելու պահից 24 ժամվա ընթացքում:
Բողոքարկված աշխատանքի վերագնահատումից հետո անհամաձայնության դեպքում 24 ժամվա ընթացքում դիմորդը կարող է դիմել ընդունող հանձնաժողովի նախագահին` անկախ փորձագետ հրավիրելու համար:
11. Ընդունելության քննություններից դրական գնահատականներ ստացած դիմորդներից մրցույթից դուրս ընդունվում են հետևյալ անձինք`
1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները,
2) ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) ոստիկանության ծառայողների (զինծառայողների) երեխաները,
3) ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած ՀՀ քաղաքացիները:
12. Մրցութային հավասար միավորների դեպքում, ըստ հերթականության, առավելություն է տրվում`
1) բոլոր տարիների մեդալակիր դիմորդներին,
2) դպրոցականների հանրապետական առարկայական oլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ uտացած դիմորդներին:
13. Քննությունները հանձնած, սակայն մրցույթով չանցած դիմորդներին նրանց խնդրանքով ընդունող հանձնաժողովի կողմից տրվում է քննությունների արդյունքների մասին համապատասխան տեղեկանք:
14. Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են հունիսի 1-ից մինչև հուլիսի 26-ը ներառյալ՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կադրերի և ԱՀՏԱ բաժնում յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 10.00-ից 13.00-ն և 14.00-ից 16.00-ն:
15. Քննությունների կազմակերպման և անցկացման նպատակով յուրաքանչյուր քննության համար դիմորդը ՀՀ ՖՆ գործառնական վարչություն հ/հ 900018005018 հաշվեհամարին վճարում է 1500 դրամ՝ նպատակը դաշտում նշելով քննության վճար: Վճարման անդորրագիրը դիմորդը ներկայացնում է քննական թերթիկ ստանալու ժամանակ: Անկախ քննությանը մասնակցելուց և արդյունքից, վճարված գումարը չի վերադարձվում:
16. Քննություններին մասնակցելու համար դիմորդին տրվում է քննական թերթիկ, որը ստանալու համար դիմորդներն հուլիսի 29-ին անձնագրերով պետք է ներկայանան ՀՀ ոստիկանության կրթահամալիր: Ընդունելության քննությունները տեղի կունենան ՀՀ ոստիկանության կրթահամալիրում օգոստոսի 1-ից 10-ը:
Հասցեն` ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29: Տեղեկությունների համար զանգել 010-77-80-33 հեռախոսահամարով կամ այցելել www.edupolice.am կայք: