ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վիճաբանություն և դատաբժշկի ուղեգիր

Հունիսի 4-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել 1994 թ. ծնված Արման Ա.-ն և հայտնել, որ Հրազդանի Միկրոշրջան թաղամասի թիվ 25 շենքի մոտ գտնվող ավտոտնակում ոմն Օնիկ իրեն ծեծի է ենթարկել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 10.30-ի սահմաններում, նշված շենքի հետնամասում գտնվող անվադողերի վերանորոգման սրահում, վիճաբանության ընթացքում, 1954 թ. ծնված Օնիկ Ա.-ն բռունցքով 4 անգամ հարվածել է Արման Ա.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Արման Ա.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Օնիկ Ա.-ն ներկայացել է ոստիկանության Հրազդանի բաժին:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: