Վիճաբանողները քարեր էին նետել իրար վրա
Հունիսի 8-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության ծառայողները Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 34 հասցեում գտնվող Արցախի պուրակում նկատել են 3 երիտասարդների, որոնք վիճաբանում և քարեր էին նետում իրար վրա:
Վերջիններս՝ 1984 թ. ծնված Վլադիմիր Գ.-ն, 1990 թ. ծնված Արտաշ Ս.-ն և 1993 թ. ծնված Արգիշտի Ս.-ն, հրավիրվել են ոստիկանության Տարոնի բաժին:
Պարզվել է, որ նշված վայրում, վիճաբանության ժամանակ, Արտաշ և Արգիշտի Ս.-երը քարերով և ոտքով հարվածել են Վլադիմիր Գ.-ին` պատճառելով վնասվածք:
Վլադիմիր Գ.-ն հրաժարվել է հաղորդում տալուց:
Նշանակվել է ԴԲՓ:
Պարզվել է նաև, որ հունիսի 4-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Վլադիմիր Գ.-ն Մոսկովյան փողոցի 60 շենքում, բնակարանի մուտքի դռան մոտ, դանակով փորձել է հարվածել Արտաշ Ս.-ին, սակայն վերջինիս հասցրել է արագ փակել դուռը:
Արշակ Ս.-ն հրաժարվել է հաղորդում տալուց:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: