ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները պարզել են վնասվածքի իրական պատճառը

Օգոստոսի 20-ին, ժամը 02.10-ին, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «աջ ոտքի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 31-ամյա մի տղամարդ և հայտնել, որ Ուլնեցու փողոցում ընկել է:
Մեկնել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը:
Քրեական հետախույզների ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է նույն փողոցում գտնվող ռեստորանի մոտ ծագած վիճաբանության ժամանակ, նրան դանակով հարվածել է Ա. Տիգրանյան փողոցի բնակիչ 23-ամյա մի երիտասարդ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նույն օրը երեկոյան երիտասարդը ներկայացել է բաժին և տվել բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

 

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: