ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վնասվածքներ՝ շրջադարձի ժամանակ ճանապարհի փլվելու և ավտոմեքենան շրջվելու հետևանքով

03.09.2013 17:15 ՃՏ պատահարներ
Սեպտեմբերի 1-ին, ժամը 18.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում  ահազանգ է ստացվել, որ «մարմնի բազմաթիվ սալջարդ վերքեր» ախտորոշմամբ   բուժօգնության է դիմել 1972 թ. ծնված Պավլիկ Հ.-ն, որը հիվանդանոցում և  մեկնած օպերատիվ խմբին հայտնել էր, որ վնասվածքները ստացել է տան տանիքից վայր ընկնելու հետևանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում սեպտեմբերի 2-ին, ժամը 16.30-ին պարզվել է, որ Պավլիկ Հ.-ն վնասվածքները ստացել է սեպտեմբերի 1-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի բաց հանքում, աշխատանքի ժամանակ, իրեն  ամրակցված «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայով՝ շրջադարձի ժամանակ ճանապարհի փլվելու և ավտոմեքենան շրջվելու հետևանքով:
Հանգամանքները պարզվում են:
Պավլիկ Հ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: