Վնասվածքներ` հրավառության նյութ պատրաստելու ժամանակ առաջացած պայթյունից
09.12.2013 15:59
Մարմնական վնասվածք
Դեկտեմբերի 8-ին, ժամը 19.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1992 թ. ծնված Արթուր Վ.-ն` հայտնելով, որ վնասվածքն ստացել է Զվարթնոց թաղամասի ծիրանանոցում հրավառության նյութ պատրաստելու ժամանակ առաջացած պայթյունից:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Վաղարշապատի բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: