1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Վնասվածքներ պատճառողների ինքնությունը պարզվել է /ԼՐԱՑՎԱԾ/

Ինչպես տեղեկացրել էինք՝ սեպտեմբերի 18-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել 1987 թ. ծնված Վիգեն Դ.-ն և հայտնել, որ Լենինգրադյան փողոցում իրեն ծեծել են:
Մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդում էր տվել, որ ժամը 15.30-ին Լենինգրադյան փողոցի թիվ 52 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, անհայտ անձինք ձեռքերով ու ոտքերով հարվածել են իր դեմքին, մարմնի տարբեր մասերին և պատճառել վնասվածքներ:
Նույն օրը ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ Վիգեն Դ.-ին ծեծի են ենթարկել Լենինգրադյան փողոցի 52 շենքի բնակիչներ ոմն Վազգեն և Էդգար:
Ոստիկանները պարզել են նաև նրանց ինքնությունը՝ 1991 թ. ծնված Վազգեն Ա. և 1989 թ. ծնված Էդգար Շ.:
Ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:


  Ի լրումն

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Վազգեն Ա.-ն և Էդգար Շ.-ն ներկայացել են ոստիկանություն  և տվել բացատրություններ` ընդունելով Վիգեն Դ.-ին ծեծի ենթարկելու հանգամանքը:
Միջադեպը տեղի է ունեցել  Լենինգրադյան փողոցի թիվ 52 շենքի հարևանությամբ, տևել է կարճ և պատահական անցորդների  միջամտությունից հետո  անմիջապես ավարտվել է, դրա հետևանքով հասարակական կարգը չի խանգարվել:
Նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` Վիգեն Դ.-ի մարմնական վնասվածքներն առողջության թեթև վնասի  հատկանիշներ չեն պարունակել, և վերջինս էլ ոստիկանության  Մաշտոցի բաժնի պետին հասցեագրած  դիմումով  ու լրացուցիչ բացատրությամբ նշել է, որ Վազգեն Ա.-ի և Էդգար Շ.-ի հետ հաշտվել է ու նրանց դեմ բողոք չունի, ուստի 27.09.2013 թ. որոշում է կայացվել  ՀՀ քրեական  դատավարության օրենսգրքի  35 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով քրեական գործի հարուցումը մերժելու մասին:


`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: