ՀԵՏԱԽՈՒԶՎՈւՄ ԷՐ ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔ ՊԱՏՃԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ
09.01.2019 12:09
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 8-ին, ժամը 13.30-ին, կամավոր ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել 1981 թ. ծնված Արտյոմ Ղ.-ն, որը 2018թ. սեպտեմբերի 4-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: