Խանգարել էր դանակահարել փորձողին՝ ստանալով վնասվածք
![Խանգարել էր դանակահարել փորձողին՝ ստանալով վնասվածք Խանգարել էր դանակահարել փորձողին՝ ստանալով վնասվածք](/timthumb?src=/resources/police/img/news/big/1673258623-6976.jpeg&q=75&w=780&wm=1)
Հունվարի 8-ին, ժամը 22.47-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մոլդովական փողոցի հասցեներից մեկում ծեծկռտուք է: Նշված հասցե օպերատիվ խումբ էր մեկնել:
Ժամը 23.58-ին հիվանդանոցից էր հաղորդում է ստացվել. շտապօգնության խումբը նշված հասցեից ձեռքի մատների կտրած-ծակած վերքերով բուժօգնության էր տեղափոխել 40-ամյա մի տղամարդու:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Մոլդովական փողոցի նշված հասցեում օտարերկրյա երկու քաղաքացիների միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 30-ամյա երիտասարդը ոտքերով ու ձեռքերով հարվածներ էր հասցրել մյուսին, ապա փորձել էր խփել դանակով, սակայն հիվանդանոց տեղափոխված տղամարդը խանգարել էր նրան՝ ստանալով վնասվածքներ:
Հունվարի 9-ի կեսգիշերին 30-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին, ապա ներկայացվել է քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: