1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գառնիի գյուղապետը 2007 թվականին համայնքին պատճառել էր ավելի քան 29-միլիոն դրամի վնաս

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկությունն իրացրին Կոտայքի բաժնի գործընկերների հետ: Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ կատարվել էր հետևյալը:
Կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի որոշմամբ “Գալակտիկա” ՓԲ ընկերությանը պատկանող հողամասից Գառնիի գյուղական համայնքին անհատույց տրամադրվել էր 4141 հեկտար տարածք:
Այս գործարքից հետո Գառնիի գյուղապետարան են այցելել բարձրաստիճան պաշտնյայի մտերիմ ազգական ներկայացած մի անձ և Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության և զարգացման վարչության պետի տեղակալը ու համայնքի ղեկավարից պահանջել հիշյալ հողամասից 1,5 հեկտար տարածք հատկացնել իրենց:
Բարձրաստիճան անձանց հրահանգը կատարելու նպատակով Գառնի գյուղի համայնքապետը, օրինական հիմքերի բացակայության պայմաններում, 2007 թվականի հունվարի 19-ի թվագրմամբ կազմել և ստորագրել է գոյություն չունեցող պաշտոնական փաստաթղթի քաղվածք, ապա խախտելով “Հրապարակային սակարկությունների մասին” օրենքի պահանջները՝ առանց կազմակերպելու հրապարակային աճուրդ նույն թվականի օգոստոսի 10-ին հաստատել է արձանագրություններ, իսկ օգոստոսի 21-ի պայմանագրերով հիշյալ անձանց և նրանց փոխկապակցված ևս մեկ անձի, ընդամենը 315 հազար դրամով, օտարել է 1,5 հեկտար հողամասը, այն դեպքում, երբ դրա շուկայական արժեքը 30 միլիոն դրամ էր: Այս կերպ ծառայողական լիազորություններն օգտագործելով` համայնքի ղեկավարը համայնքի օրինական շահերին պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Առերևույթ հանցանքի մասին կազմված փաստաթղթերն ուղարկվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն: Քրեական օրենսգրքի 445-րդ և 283-րդ հոդվածների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: