ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վնասվածքներ պատճառողներին հայտնաբերեցին

Հունիսի 8-ին, ժամը 17.40-ին, 1971 թ. ծնված Դավիթ Թ.-ն ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին` Արջուտ գյուղի մոտ, երեք անծանոթ քաղաքացիներ ձեռքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է անծանոթների ինքնությունը՝ 1984 թ. ծնված Գարեգին Բ., 1963 թ. ծնված Եղիշե Բ. և 1981 թ. ծնված Էդգար Հ.: Վերջիններս նույն օրը, ժամը 22.00-ին, բերման են ենթարկվել բաժին:
Դավիթ Թ.-ն նույն հաղորդմամբ նշել է նաև, որ նույն անձինք ձեռքերով հարվածել և վնասվածք են պատճառել նաև կնոջը` 1973 թ. ծնված Նատալյա Ս.-ին:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: