Վանաձորում ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել
01.02.2016 10:15
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 30-ին, ժամը 7.30-ին, Վանաձորի Կ. Դեմիրճյան փողոցում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1981 թ. ծնված Արթուր Մ.-ն, ով 2013 թ. մարտի 29-ից ՌԴ Ստավրոպոլի մարզի իրավապահների կողմից հետախուզվում է ՌԴ քր. օր.-ի 158 հոդվածի 2-րդ մասի /գողություն/ մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: