ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վնասվածքներ պատճառողը հայտնաբերվեց և խոստովանեց

Մարտի 2-ին, ժամը 01.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1993 թ. ծնված Տիգրան Մ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 00.30-ի սահմաններում, Աշտարակ-Ապարան ճանապարհի Օհանավան գյուղի վարչական տարածքում, վիճաբանության ժամանակ, ոմն Գևորգ սուր կտրող-ծակող գործիքով վնասվածքներ է պատճառել Տիգրան Մ.-ին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գևորգը 1989 թ. ծնված Գևորգ Ս.-ն է, ով մարտի 2-ին, ժամը 10.25-ին, բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն:
Քննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: