ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վիճաբանություն Դիլիջանում: Վնասվածք պատճառողը ոստիկանությունում բացատրություն է տվել

Փետրվարի 7-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սայաթ-Նովայի փողոցի թիվ 152 շենքի մոտակայքում վիճաբանություն է:
Փետրվարի 8-ին 1994 թ. ծնված Արամ Թ.-ն բացատրություն է տվել, որ Դիլիջանի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 152 շենքի հարակից տարածքում գտնվող տաղավարում, վիճաբանության ծամանակ, ինքը ձեռքով հարվածել է 1994 թ. ծնված Արման Հ.-ի դեմքին` պատճառելով վնասվածք:
Արման Հ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: