ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վնասվածքներ պատշգամբում, վիճաբանության ժամանակ

Ապրիլի 25-ին, ժամը 12.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ, գլխուղեղի ցնցում` հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1968 թ. ծնված Սամվել Հ.-ն և հայտնել, որ իրենց տանը ծեծի է ենթարկվել:
Մեկնած օպերատիվ խմբին Սամվել Հ.-ն հաղորդում է տվել, որ ապրիլի 24-ին, ժամը 18.30-ի սահմաններում, իրենց տան պատշգամբում, վիճաբանության ժամանակ, ոմն Սուրո ձեռքերով հարվածներ է հասցրել իր դեմքին և մարմնի տարբեր մասերին:
Սամվել Հ.-ին տրվել է դատաբժշկական փորձաքննության ուղեգիր:
Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սուրոն 1985 թ. ծնված Սուրեն Ք.-ն է, որը բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: