Վոլգոգրադի իրավապահների կողմից հետախուզվում էր կեղծ փաստաթղթերի ձեռք բերելու մեղադրանքով
14.03.2014 12:22
Հետախուզվողի հայտնաբերում
Մարտի 14-ին, ժամը 03.00-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Կամո Ա.-ին, որը 2013 թ. հունիսի 5-ից ՌԴ Վոլգոգրադի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր կեղծ փաստաթղթերի ձեռք բերելու մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: