Վոլգոգրադի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի, գողության և անչափահասին հանցագործության մեջ ներգրավելու մեղադրանքներով
22.02.2014 11:26
Հետախուզվողի հայտնաբերում
Փետրվարի 21-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները Հայկավան գյուղից բերման են ենթարկել 1978 թ. ծնված Սարգիս Է.-ին, որը 2008 թ. նոյեմբերի 2-ից ՌԴ Վոլգոգրադ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի, գողության և անչափահասին հանցագործության մեջ ներգրավելու մեղադրանքներով:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: