Վոլգոգրադի մարզի Վոլժսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր հարկերից խուսափելու մեղադրանքով
14.06.2013 12:47
Հետախուզվողի հայտնաբերում
Հունիսի 13-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1972 թ. ծնված Դմիտրի Ռ.-ին, որը փետրվարի 27-ից միջպետական մակարդակով ՌԴ Վոլգոգրադի մարզի Վոլժսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր հարկերից խուսափելու մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: